26 հունիսի 2010 - 15:02 AMT
Գագիկ Մելիքյան. Չավուշօղլուի շնորհիվ Եվրոպան սկսում է հասկանալ, թե որն է «ժողովրդավարական» Թուրքիան

«Մևլուդ Չավուշօղլուի ԵԽԽՎ նախագահ ընտրվելուց հետո, Եվրոպան սկսում է հասկանալ, թե ինչ է նշանակում «ժողովրդավարական» Թուրքիա»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտրաարել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը: Ըստ նրա, եթե այդպես շարունակվի, ապա շնորհիվ Չավուշօղլուի վարած քաղաքականության, շուտով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակության ներկայացուցիչները ստիպված կլինեն նիստերի ներկայանալ մահմեդական գլխաշորերով կամ չալմաներով: «Եթե դա ընդունելի է Եվրոպայի համար, ապա թող այդպես էլ շարունակվի»,-ասել է Գագիկ Մելիքյանը:

Անդրադառնալով վերջին զեկույցներին ԵԽԽՎ-ում, պատգամավորը նշել է, որ դա թուրք-ադրբեջանական լոբբիի գործունեության, ինչպես նաև ԵԽԽՎ նախագահի ազգությամբ թուրք լինելու արդյունքն է: «Չավուշօղլուն մինչ օրս չի հասկացել, որ նա ներկայացնում է ԵԽԽՎ-ն, նրան թվում է, թե նա Թուրքիայի մեջլիսի նախագահ է»,-ասել է Մելիքյանը: