Intel կորպորացիայի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը ժամանում է Երևան26 հունիսի 2010 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 27-ին Հայաստան է ժամանում Intel կորպորացիայի Տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարրեթը, տիկնոջ`դեսպան Բարբարա Բարրեթի ուղեկցությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, հունիսի 28-ին, ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Բարրեթին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի հանձնման արարողությունը: Բարեթի հետ Հայաստան են ժամանում նաև Intel կորպորացիայի փոխնախագահ Ջոն Դևիդսն ու Cisco systems ընկերության փոխնախագահ Քահան Թերզիօղլուն: Մրցանակը սահմանվել է 2009 թվականին և Synopsys Armenia-ի նախաձեռնությամբ այն ամեն տարի կշնորհվի ՏՏ ոլորտում եզակի ներդրում ունեցող անձանց: Մրցանակի հանձնման հովանավորներն են Հայաստանի Հանրային հեռուստատեսությունն ու ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: Մեդալը, որը Բարրեթը կստանա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ձեռքից պատրաստված է ոսկուց և ադամանդակուռ է: Մեդալի ձևավորման հեղինակն է Վալերի Ռիկերդը, որն աշխատել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի վրա:--ԿԱ__ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Գրավյալ Արցախում տոնելու են ռուս խաղաղապահների դուրսբերումը․ Հանդիսավոր արարողություն է լինելու Հարթակում, որտեղ անցնելու է միջոցառումը, տեղադրված են Ադրբեջանի և ՌԴ դրոշներ Մի դրամի ուժն ամփոփում է «Դասավանդիր, Հայաստանի» հետ երկամյա ծրագիրը Ընկերություններին այցի ժամանակ միացել էր նաև Իդրամ Ջունիորը՝ իր հետ բերելով ինտելեկտուալ խաղ երեխաների համա ՀՀ–ն և Ֆրանսիան կընդլայնեն գործակցությունը քաղավիացիայի ոլորտում․ Համաձայնագիր կա Կներգրավվեն համապատասխան մասնագետներ, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակում կիրականացվի ՌԴ ԱԳ փոխնախարար․ Կարևոր է, որ Ալմաթիի շփումները եռակողմ պայմանավորվածությունների հունով են գնում «Սատարում ենք Աստանայի ջանքերին այդ ուղղությամբ»,–ասել է նա |