ՀՀ վարչապետ. Հայաստանում գնաճը 2010-ին կկազմի 5-6 տոկոս28 հունիսի 2010 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի 16-րդ նիստը։ Նիստում բացման խոսքով հանդես է եկել վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետը ներկայացրել է ՀՀ համախառն ներքին արդյունքի 5 ամսվա պաշտոնական վիճակագրական տվյալները։ Նա նշել է, որ արձանագրված 8,8 տոկոս տնտեսական աճը պայմանավորված է երեք գործոնով։ Առաջին, համաշխարհային տնտեսության վերականգնմանը զուգահեռ վերականգնվում են ՀՀ տնտեսության բոլոր ոլորտները. գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 1 տոկոս աճ, շինարարության ոլորտում` շուրջ 12 տոկոս աճ, ընդ որում` ապրիլի համեմատ մայիսին Հայաստանում շինարարության ծավալները երկու անգամ կրկնապատկվել են։ Նկատվում է գործազրկության նվազում, և աշխատավարձի աճի միտումների պահպանում մասնավոր և պետական հատվածներում։ Որպես երկրորդ կարևոր գործոն` կառավարության ղեկավարն առանձնացրել է ՀՀ կառավարության ընդլայնողական քաղաքականության արդյունքում իրականացված հակաճգնաժամային միջոցառումները` նպատակաուղղված փոքր և միջին բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, մասնավորապես օրենսդրական փոփոխություններ, հարկային հաշվետվությունների կրճատում ու հարկային արտոնությունների ավելացում, հաստատագրված վճարների ինստիտուտի և պարզեցված հաշվապահական հաշվառման կանոնների ներդրում։ Կարևորվել են նաև վարկային միջոցներով ճանապարհաշինության, ոռոգման և խմելու ջրի ոլորտներում իրականացված աշխատանքները։ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է 2010 թվականի առաջին վեց ամիսների հարկային, մաքսային և սոցիալական մուտքերի ցուցանիշները` նշելով, որ դրանք կազմում են մոտավորապես 270 մլրդ դրամ, ինչի արդյունքում ծրագիրը գերազանցվել է 11,6 տոկոսով. «Դա նշանակում է, որ կկարողանանք ամրապնդել մակրոտնտեսական կայունությունը և նվազեցնել բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի մեջ։ Դա կլինի մոտավորապես 4.5 տոկոսի շրջանակներում` պլանավորված 6.5 տոկոսի փոխարեն»։ Երրորդ գործոնը, ըստ վարչապետի, ՀՀ կենտրոնական բանկի իրականացրած դրամավարկային քաղաքականության արդյունքում նկատվող փոխարժեքի կայունացումն է, որը դրական է ազդում գների մակարդակի վրա։ Այս կապակցությամբ Տիգրան Սարգսյանը նշել է. «Արդեն մտնում ենք դեֆլյացիոն փուլ. մոտակա երկու ամիսներին կունենանք դեֆլյացիա, և տարեկան կտրվածքով 5-6 տոկոսը իրատեսական ցուցանիշ կլինի»։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է պետք Նշվում է, որ Սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է սկսել աշխատել ու համատեղ քննարկումների միջոցով լուծում տալ հարցերին Ըստ Նազարյանի, Փաշինյանն ասել է, որ սահմանապահները կագնեն, «կարող ա մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի» Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» |