27 սեպտեմբերի 2001 - 22:37 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ ՕԳՏՎԵԼ ԻՐ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ
Հայաստանի նախագահի մամլո ծառայության ղեկավար Հասմիկ Պետրոսյանը տեղեկացրել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանն այն մասին, որ պետության ղեկավարը Վաշինգտոնից պաշտոնական դիմում է ստացել, որում ԱՄՆ-ն Հայաստանի իշխանություններին խնդրում է Աֆղանստանում հակաահաբեկչական գործողություններին մասնակցելու համար ամերիկյան զինվորական ինքնաթիռներին հնարավորություն տրվի օգտվել երկրի օդային տարածքից: Պաշտոնական Երեւանը հարգել է խնդրանքը եւ տվել համաձայնություն: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: