28 հունիսի 2010 - 13:19 AMT
«Փյունիկը» երրորդ պարտությունն է կրել Հայաստանի առաջնությունում

Հունիսի 26-ին և 27-ին Հայաստանի Բարձրագույն լիգայում կայացել է 13-րդ տուրը:

Առաջին խաղն ավարտվել է ոչ ոքի` 2:2: Իսկ Հայաստանի 2010-ի գավաթակիր «Փյունիկը» կրել է երրորդ պարտությունը` զիջելով «Գանձասարին» (0:1):

Հունիսի 27-ին «Ուլիսը» ջախջախել է «Շիրակին»` 4 անպատասխան գնդակ ուղարկելով Գյումրիի թիմի դարպասը: «Բանանցի» հետ դիմակայությունում «Կիլիկիան» առավել ուժեղ էր «Բանանցից» և հաղթել է 2:0 հաշվով:

Առաջնությունում առաջատարը «Բանանցն» է 32 միավորով, «Ուլիսի» հաշվին կա 29 միավոր, «Փյունիկի»` 26: