28 հունիսի 2010 - 13:26 AMT
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան. Միջազգային հանրության հետ Իրանի բանակցությունների դուռը դեռ բաց է

Միջազգային հանրության հետ Իրանի բանակցությունների դուռը դեռ բաց է: Այս մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը: «ՄԱԿ-ի ԱԽ բանաձևն Իրանի վերաբերյալ միջազգային հանրության մտահոգությունն է արտահայտում Իրանի միջուկային ծրագրի հարցում ու կոչ է անում Իրանին կատարել ներկայացված պահանջները: Մեծ Բրիտանիան սատարում է Իրանի ու միջազգաին հանրության երկխոսությանը: Մենք հասկանում ենք Իրանի միջուկային ծրագրի խաղաղ օգտագործման իրավունքը, սակայն Իրանն էլ պետք է կատարի իր պարտավորությունները միջազգային հանրության հանդեպ և ինքը որոշի`ցանկանում է դառնալ այդ հանրության մի մասը, թե ոչ: