3,5 մլրդ դրամ է հատկացվել Հայաստանի վթարային միջպետական ճանապարհների վերանորոգման համար28 հունիսի 2010 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Առատ տեղումների պատճառով վնասված միջպետական ճանապարհների վերականգնումը գտնվում է ինչպես երկրի նախագահի, այնպես էլ վարչապետի անձնական խիստ հսկողության տակ: Ընդ որում, Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ վթարային հատվածների վերացման համար կհատկացվի 3,5 մլրդ դրամ այս շաբաթվա ընթացքում: Այդ մասին հունիսի 28-ին ՀՀ կառավարության մամլո կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանը: «Ես պարտավորություն եմ ստանձնել, որ այդ միջոցները ճիշտ ծախսվեն, վերականգնողական աշխատանքները որակով կատարվեն, ինչպես նաև համապատասխան աշխատանքներ տարվեն միջպետական ճանապարհների պահպանման և շահագործման ուղղությամբ»,-ասել է նա: Ընդ որում, Մանուկ Վարդանյանը նշել է, որ ընթացիկ տարվա գարնանը նախարարության աշխատանքները, ցավոք սրտի, մեկնարկեցին առատ տեղումների արդյունքում հասցված վնասի վերացումից` արձանագրվել է նման 40 դեպք: Նախարարը նաև հայտնել է, որ 2010 թվականին նախատեսվում է 432 մլն դրամ հատկացնել 7 կամուրջների ու կամրջային կառուցվածքների հիմնանորոգման համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |