Երևանում կբացվի հայ կինոգործիչների «աստղերի ճեմուղին»

PanARMENIAN.Net - «Երևանի քաղաքապետը վերջապես թույլատրեց ատղերի ճեմուղի բացել մայրաքաղաքում, դա հեշտ գործ չէր, քանի որ այս հարցը քննարկվել է դեռեևս 20 տարի առաջ, սակայն այդպես էլ լուծում չստացավ»,-ասել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը հունիսի 29-ի մամլո ասուլիսում:

Ըստ նրա, ճեմուղու առաջին աստղերը կկրեն համաշխարհային կինոյի պատմության մեջ մտած ռեժիսորների` Համո Բեկնազարյանի, Ռուբեն Մամուլյանի, Սերգեյ Փարաջանովի ու Անրի Վերնոյի անունները: «Ինձ շատերը չեն ների, քանի որ և Ֆրունզե Դովլաթյանը, և Հենրիկ Մալյանը, և Ստեփան Գևորգյանն արժանի են նման պատվի, սակայն ժամանակ է հարկավոր, որպեսզի հաջորդականությունը ճիշտ լինի: Ամեն տարի 3-4 աստղ կավելանա»,-ասել է ռեժիսորը:

Աստղերի ճեմուղին կբացվի փառատոնի առաջին օրը: Այն կլինի «Մոսկվա» կինոթատրոնի շենքի առջև`աստիճաններից 2 մետր հեռավորության վրա: Ճեմուղու հեղինակն է ճարտարապետ Համլետ Խաչատրյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---