29 հունիսի 2010 - 16:31 AMT
Հարություն Խաչատրյան. Հետաքրքրությունը հայկական կինոյի հանդեպ աշխարհում աճում է

Հայաստանում կինոյի հետ կապված ամենալուրջ խնդիրներից մեկը կինոթատրոնների բացակայությունն է, հայտարարել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ղեկավար Հարություն Խաչատրյանը հունիսի 29-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում: Ըստ նրա, Երևանի քաղաքապետարանը խոստացել է նոր շենք տրամադրել կինոդպրոցին`«հուսով եմ, շուտով մենք բոլորս միասին կտոնենք նրա բացումը»:

Ըստ նրա, հարկավոր է նոր կինոթատրոններ բացել, որտեղ ամեն շաբաթ և կիրակի դասախոսություններ կանցկացվեն հանդիսատեսին կինոփառատոներին նախապատրաստելու նպատակով:

Հարություն Խաչատրյանը նշել է նաև, որ տարածված կարծիքին հակառակ, հետաքրքրությունը հայկական կինոյի հանդեպ աշխարհում աճում է: «Աշխարհում չկա այնպիսի կինոդպրոց կամ գրադարան, որտեղ չցանկանային երիտասարդներին ուսուցանել հայկական կինոյի օրինակով: Ամեն տարի 3-4 ֆիլմ է ներկայացվում Եվրոպայի ու ԱՄՆ-ի փառատոներում»,-ասել է ռեժիսորը: