ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ԿԸՆԴԳՐԿՎԻ «ՌՈՒՍԷՆԵՐԳՈԱՏՈՄԻ» ԿԱԶՄՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայկական Ատոմակայանը ռուսաստանյան ատոմակայանների հետ մեկտեղ կընդգրկվի «Ռուսէներգոատոմ» կոնցեռնի կազմում: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ները, այս մասին հայտարարել է ռուսաստանյան «Էներգետիկայի էկոլոգիական խնդիրների» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Աշոտ Մադոյանը: Նրա խոսքերով, Հայկական Ատոմակայանը «կիսով չափ ռուսաստանյան» կդառնա, եւ այդ որոշումը ընդունվել է միջպետական մակարդակով: Ա. Մադոյանն ասել է, որ փոխանցելով ատոմակայանի կառավարումը ռուսաստանցիներին, Հայաստանը կմարի Ռուսաստանյան Դաշնությանը իր ունեցած պարտքի մի մասը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---