30 հունիսի 2010 - 12:09 AMT
«ԱրմենՏել» ընկերությունը կգործարկի նոր հետվճարային «էքսկլյուզիվ +» սակագնային փաթեթը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ 2010թ-ի հուլիսի 1-ից ֆիզիկական անձանց համար կգործարկվի նոր հետվճարային «էքսկլյուզիվ +» սակագնային փաթեթը:

«Նոր սակագնային փաթեթը մշակվել է մեր հաճախորդների արձագանքների հիման վրա: Ինչպես «Քեզ համար էքսկլյուզիվ» կանխավճարային սակագնային փաթեթում, այս դեպքում նույնպես Beeline ցանցի ներսում, Հայաստանի և ԼՂՀ -ի այլ բջջային օպերատորների և ֆիքսված ցանցի հեռախոսահամարներին կատարված զանգերի համար գործում են ցածր գներ: Համոզված ենք, որ մեր հաճախորդները կգնահատեն մեր նոր առաջարկը, որը առավել օպտիմալ տարբերակ է հետվճարային սակագնային փաթեթների մեջ»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«էքսկլյուզիվ +» սակագնային փաթեթի միացման արժեքը 1000 դրամ է, իսկ ամսական բաժանորդավճարը` 990 դրամ: Beeline ցանցի ներսում ելքային զանգի 1 րոպեի արժեքը 19 դրամ է, իսկ Հայաստանի և ԼՂՀ-ի մնացած ուղղություններ` 29.99 դրամ:

Beeline ցանցի ներսում SMS հաղորդագրության արժեքը 9 դրամ է, իսկ այլ օպերատորների, այդ թվում միջազգային օպերատորների ցանցի հեռախոսահամարին ուղարկված մեկ հաղարդագրությունը 20 դրամ:

«էքսկլյուզիվ +» սակագնային փաթեթի բաժանորդները կարող են միացնել մեկ «Սիրելի համար»: