30 հունիսի 2010 - 14:42 AMT
Վարդան Բոստանջյան. Միջազգային վարկերն օգտագործելու մեջ դատապարտելի ոչինչ չկա

Հայաստանը մեծ ֆինանսական հնարավորություններ չունի, և բնականաբար մեծ ծրագրերն իրագործվում են միջազգային վարկերի հաշվին, ինչը դինամիկ գործընթաց է, Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը` մեկնաբանելով Հայաստանի համար ԱՄՀ կողմից 394.8 դոլար արժողությամբ երկու եռամյա վարկային համաձայնագրերը:

Նրա խոսքերով, համաձայն օրենքի, բյուջեի դեֆիցիտը չի կարող գերազանցել 7.5 տոկոսը, և մինչև այդ մակարդակը կարող են կիրառվել նման միջոցներ: «Այդ միջոցների ծախսը ցույց կտա բյուջեի մուտքերը: Նման միջոցների օգտագործման մեջ դատապարտելի ոչինչ չկա»,- ասել է նա: