Պավել Ավետիսյան. Հայաստանում հողագործությունը զարգացած է եղել դեռևս հնագույն ժամանակներում

PanARMENIAN.Net - Հունիսի 30-ին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում լսվեց «Նորագույն հնագիտական բացահայտումներն ու դրանց նշանակությունը հայագիտության զարգացման համար»զեկուցումը:

Իրենց ելույթներում Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը և Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Գրրգոր Արեշյանը ներկայացրեցին 2008-2009թթ. Հայաստանում կատարված հնագիտական աշխատանքները` մասնավորապես, անդրադառնալով Արենի 1 քարանձավում կատարված պեղումներին և հայտնաբերված հնագույն կաշվե կոշիկին:

Պրոֆեսոր Արեշյանն անդրադարձել է նաև մարդու կենսագործունեության վկայությունների նման լավ կոնսերվացման խնդրին, որոնք հիանալի պահպանվել են ավելի քան 5000 տարվա ընթացքում` ընդգծելով, որ դա դեռևս չհետազոտված, սակայն սենսացիոն երևույթ է: Նաև, ըստ Ավետիսյանի, Հայաստանի տարածքում հայտաբերվել են Իսրայելից և Պաղեստինից հետո հողագործության զարգացման հնագույն հետքերը, որի մասին վկայում են 5000 հազար տարվա պատմություն ունեցող վայրի ցորենի սերմերը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---