30 հունիսի 2010 - 15:31 AMT
Քիքբոքսինգի աշխարհի առաջնությունում հայ բռնցքամարտիկները 8 մեդալ են նվաճել

Հայաստանի քիքբոքսինգի հավաքականը, որը տեղի է ունեցել Ալեքսանդրուպոլիսում (Հունաստան), 8 մեդալ է նվաճել:

Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս 10 մարզիկներով, որոնցից երեքը նվաճել են ոսկե, երկուսը` արծաթե, երեքը` բրոնզե մեդալներ:

2010-ի աշխարհի չեմպիոններ են դարձել Գեղամ Մկրտչյանը (65 ք/կ), Գարիկ Ծատուրյանը (70 ք/կ) և Միսաք Ասլանյանը (75 ք/կ), արծաթե մեդալներ են նվաճել Ռաֆայել Հակոբյանը(40 ք/կ) և Հայկ Խաչատրյանը(55 ք/կ), բրոնզե մեդալներ` Արսեն Աբգարյանը (40 ք/կ),Սուրիկ Խաջոյանը և Լևոն Սարգսյանը (երկուսն էլ 55 ք/կ):

Այս տարի հայ քիքբռնցքամարտիկները հուլիսի 17-18-ը կմասնակցեն Հայաստանի առաջնությանը, այնուհետև` Աշխարհի գավաթի խաղարկությանը, որը տեղի կունենա հոկտեմբերին Անապայում (Ռուսաստան):

«Սեպտեմբերին Ադրբեջանում տեղի կունենա Եվրոպայի առաջնությունը, որին մենք կմասնակցենք, եթե ապահովվի մեր անվտանգությունը»,-ասել է Հայրապետյանը:

Ֆեդերացիայի նախագահը նշել է, որ Հայաստանի քիքբոքսինգի ֆեդերացիան մտադիր է 2011-ին Հայաստանում անցկացնել Աշխարհի գավաթի խաղարկությունը: