Միջազգային հանրությունը չի մշակել ռազմական գործողությունները դադարեցնելու իրական մեխանիզմներ

Միջազգային հանրությունը չի մշակել ռազմական գործողությունները դադարեցնելու իրական մեխանիզմներ

PanARMENIAN.Net - Միջազգային հանրությունը, բնականաբար, միշտ հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի ճակատում պատերազմն անթույլատրելի է, բայց իրականության մեջ նրանք չեն հասկանում, որոնք են լինելու այն մեխանիզմները, որոնցով հնարավոր կլինի միանգամից դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին այսօր լրագրողներին է ասել ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա, ՀԱՊԿ-ն արդեն Ղրղզստանի օրինակով ապացուցեց, թե ինչքանով է գործունյա: «Տարածաշրջանում ՆԱՏՕ-ն ներկայացնում է Թուրքիան և նրա միջամտությունը մեր համար անթույլատրելի է: Ռուսաստանն արդեն 150 տարի է, որպես կանոն, միշտ մի քանի օրով ուշանում է նման դեպքերում: Ես կարծում եմ, որ մենք պետք է շատ ուժեղ լինենք, որպեսզի հակամարտության դեպքում վերոնշյալ կազմակերպությունները և պետությունները շտապեն փրկել Ադրբեջանի նավթամուղը և այնտեղ գործող ենթակառուցվածքները: Ահա հենց այստեղ մենք պետք է լինենք նախաձեռնող»,-ասել է պատգամավորը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---