30 հունիսի 2010 - 16:40 AMT
Լևոն Մութաֆյան. Սունդուկյանի անվան թատրոնը ձախողեց թատերաշրջանը

«Անցած թատերական շրջանն ինձ ուրախացրեց, որովհետև գրեթե բոլոր հայկական թատրոնները համալրեցին իրենց խաղացանկը նոր ներկայացումներով»,- ասել է թատերական քննադատ Լևոն Մութաֆյանը հունիսի 30-ին մամլո ասուլիսում: Լևոն Մութաֆյանը ողջունեց նաև համաշխարհային դասականների ստեղծագործությունների ներկայացումները. «Այն, որ հայկական թատրոններում սկսել են Շեքսպիր բեմադրել, խոսում է ռեժիսորների վարպետության աճի մասին, որոնք հեռանում են թեթև թեմաներից»:

«Անցյալ թատերաշրջանը ձախողեց Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնը: Նա ապացուցեց, որ մենք այսօր ակադեմիական թատրոն չունենք»,- ընդգծել է Լևոն Մութաֆյանը:

Նա ցավով նշեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անտարբերությունը թատերական գործիչների նկատմամբ: Մայիսի 27-ին` Թատրոնի միջազգային օրը, նախագահը դերասաններին շնորհավորական ուղերձներ չի հղել: Նրան նաև զայրացրել է անհայտ արտիստներին Արվեստի վաստակավոր գործչի կոչումի շնորհումը:

«Կոչումները թուլացնում են դերասաններին, և թուլացնում են նրանց մեջ մրցակցության զգացողությունը, ուստի ավելի լավ է ընդհարապես կոչումներ չշնորհել», - նշել է դերասանուհի Հասմիկ Տեր-Կարապետյանը: