Հայաստանի և Բուլղարիայի միջև ապրանքաշրջանառությունը 2009-ին կազմել է 100 000 դոլար

PanARMENIAN.Net - Հայաստանի և Բուլղարիայի միջև ապրանքաշրջանառությունը բարձր մակարդակի վրա չէ, քանի որ 2009-ին այն կազմել է մոտ 100 000 դոլար, Երևանում լրագրողներին հայտնել է Հայաստանում Բուլղարիայի դեսպան Թոդոր Ստայկովը: Նրա խոսքերով, երկու երկրների ներդրումային պոտենցիալը ողջ ծավալով չի օգտագործվում, մասնավորապես, հայ ներդրողներին հետաքրքրում է Բուլղարիայի անշարժ գույքի շուկան և զբոսաշրջային ապրանքները:

Ինչ վերաբերվում է արտահանմանը, ապա Բուլղարիայում պահանջարկ ունի հանքարդյունաբերության արտադրանքը, ինչը Հայաստանի առավելությունն է: Դեսպանի խոսքերով, անհրաժեշտ է համատեղ ներդրումներ կատարել, մասնավորապես, Հայաստանում աճում են բարձրորակ մրգեր և բանջարեղեն, որոնց 75 տոկոսը չի մշակվում:

Բուլղարիայի Առաջին խորհրդատվական ներդրումային ընկերությունը դինամիկ և ակտիվ զարգացող ընկերություն է ոչ միայն Բուլղարիայի խորհրդատվա-ներդրումային շուկայում, այլև`Ռուսաստանի Դաշնությունում: Ետևում թողնելով բավականին լուրջ մրցակիցներին` ընկերությունը բուռն գործունեություն ծավալեց նոր շուկաներ գրավելու և իր ծառայությունների ոլորտը ընդլայնելու ուղղությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերության ռազմավարությունը հիմնված է ոչ միայն խիստ գործարարական սկզբունքների վրա, մեծ ուշադրություն է հատկացվում նաև բարի դրացիական հարաբերությունների ձեռք բերմանը, անհրաժեշտ էր կանգ առնել այնպիսի երկրի շուկայի վրա, որը ամենից ավելի էր համապատասխանում այդ չափանիշներին: Այնուհետև ընկերությունը սկսեց ակտիվորեն զբաղվել նորդրումախորհրդատվական շուկայի լուրջ մարքեթինգային հետազոտություններով և հանգեց եզրակացության, որ Բուլղարիան և Հայաստանը ունեն ընդհանուր գործարար դաշտ ստեղծելու և փոխշահավետ համագործակցելու իրական հեռանկարներ, ինչը իհարկե կնպաստի երկու երկրների տնտեսության զարգացմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---