30 հունիսի 2010 - 17:13 AMT
Հավանաբար, Հայաստան կայցելի Բերնար Քուշները

Հուլիսի երկրորդ կեսին Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բերնար Քուշները տարածաշրջանային այցի շրջանակներում, հավանաբար, կայցելի Հայաստան: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել Ֆրանսիայի ԱԳՆ մամլո ծառայությունում, այժմ Քուշների այցի ժամկետները հստակեցվում են:

Ինչպես հայտնի է դարձել, Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի այցը, հավանաբար, տեղի կունենա Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու այցից հետո: