30 հունիսի 2010 - 17:17 AMT
Արտակ Զաքարյան. Ես Եվգենի Կիրիլովին հրավիրել եմ Հայաստան` իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով

«Ես հանդիպել եմ բուղարացի պատվիրակ Կիրիլովի հետ: Տպավորությունն այնպիսին էր, որ ես խոսում եմ ոչ թե բուլղարացի, այլ ադրբեջանցի պատվիրակի հետ, սակայն հանդիպման ընթացքում հաջողվեց համոզել նրան, որ իր բանաձևը թյուրըմբռնման և միակողմանի տեղեկատվության արդյունք է»,-ասել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը: Նա նշել է նաև, որ ինքը Եվգենի Կիրիլովին հրավիրել է Հայաստան, որպեսզի նա տեղում ծանոթանա իրավիճակին: Կիրիլովը խոստացել է ընդունել հրավերն աշնանը: Զաքարյանը բուլղարացի պատգամավորի ուշադրությունն է հրավիրել նաև այն բանին, որ նա հաշվի չի առել ԼՂ ժողովրդի ազատ ապրելու իրավունքը: