30 հունիսի 2010 - 21:02 AMT
Հուլիսի 9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի հայ գեղանկարիչ Հովսեփ Կարալյանի անհատական ցուցահանդեսը

Հուլիսի 9-ին` ժ. 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի հայ գեղանկարիչ Հովսեփ Կարալյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը:

Հովսեփ Կարալյանը հին Թիֆլիսի կենցաղի և ավանդական նիստուկացը լավագույնը վերարտադրող նկարիչներից մեկն է: Ցուցադրությանը ներկայացված են նկարչի ստեղծագործական ուղին հնարավորինս ամբողջական արտացոլող 70-ից ավել գեղանկար ու գրաֆիկական աշխատանքներ, ժանրային կոմպոզիցիաներ, դիմանկարներ, բնապատկերներ ևն: Ընդգրկված է Հովսեփ Կարալյանի` Ազգային պատկերասրահի ամբողջական հավաքածուն, ինչպես նաև նկարչի դստեր սեփական հավաքածուից մոտ 50 աշխատանք:

Ցուցադրությունը կգործի մինչև հուլիսի վերջ: