«ՀայART» մշակութային կենտրոնում բացվելու է ժամանակակից 5 նկարիչների ցուցահանդես30 հունիսի 2010 - 21:28 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին` ժամը 18:00-ին, «ՀայART» մշակութային կենտրոնում բացվելու է մեծ ցուցահանդես` ժամանակակից 5 նկարիչների և 1 բանաստեղծի մասնակցությամբ: Ցուցահանդեսը 1982թ. Հայաստանում կայացած «Հեփինինգը» (“Happynning”) ցուցահանդեսի տրամաբանական շարունակությունն է, որտեղ ներկայացված են գաղափարական հիմնադիր, քանդակագործ-գեղանկարիչ Վարդան Թովմասյանի նախաձեռնությամբ 20-րդ դարի 80-ականներին Հայաստանում ստեղծված երիտասարդ նկարիչների «Կենտրոն» խմբի աշխատանքները: Ցուցահանդեսը միտված է պատասխանելու «Արդյո՞ք նկարչությունը կոչված է ոգին կերտելու» հարցին: «ՀայART» մշակութային կենտրոնում կարելի է տեսնել աշխարհի տարբեր ցուցահանդեսներին մասնակցած նկարիչներ Վարդան Թովմասյանի, Կամո Նիգարյանի, Վահան Ռումելյանի, Գարիկ Կարապետյանի և Համլետ Հովսեփյանի աշխատանքներն ու ունկնդրել բանաստեղծ Վահան Վարդանյանի ստեղծագործությունները, հաղորդում է «ՀայART» լրատվական ծառայությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |