1 հուլիսի 2010 - 11:39 AMT
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 3-ին կժամանեն Հայաստան

Հուլիսի 3-ին Հայաստան են ժամանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հուլիսի 5-ին միջնորդները կմեկնեն Բաքու: Դեռ հայտնի չէ, թե կայցելեն արդյոք ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Արցախ: