Արկադի Տեր-Թադևոսյան. Չի կարելի բացառել պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը

Արկադի Տեր-Թադևոսյան. Չի կարելի բացառել պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը

PanARMENIAN.Net - Չի կարելի բացառել պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)` մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման հնարավորությունը: Ըստ նրա, եթե ռազմական գործողություններ սկսվեն, սկզբում հաջողությունը կարող է լինել Ադրբեջանի կողմը, քանի որ երկիրը հզոր տեխնիկա ունի: «Գուցե Բաքուն ժամանակավոր հաջողության ունենա: Սակայն, մարդկային գործոնն, այնուամենայնիվ, իր ազդեցությունը կունենա»,-ասել է Տեր-Թադևոսյանը` հավելելով, որ ղարաբաղյան բանակի փորձի և բարոյական բարձր ոգու շնորհիվ ադրբեջանական զորքերը ոչ միայն ետ կշպրտվեն, այլ, հավանաբար, մարտերը կտեղափոխվեն հակառակորդի տարածք: Ընդ որում, նա նշել է, որ Ադրբեջանի ենթակառուցվածքները շատ ավելի խոցելի են, քան Ղարաբաղի ենթակառուցվածքներն, այն առումով, որ հնարավորություն են տալիս ավելի մեծ վնաս հասցնել այդ երկրին: «Պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում մեր խնդիրը կլինի շարքից հանել բոլոր այդ խողովակաշարերը»,-ասել է Արկադի Տեր-Տադևոսյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---