1 հուլիսի 2010 - 13:38 AMT
Լևոն Արոնյանը ՖԻԴԵ վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 5-րդ տեղը

ՖԻԴԵ-ն հրապարակել է 100 ուժեղագույն շախմատիստների վարկանիշային ցուցակը

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2783 միավորով 5-րդ տեղում է: Վարկանիշային ցուցակի առաջատարը 2826 միավորով Մագնուս Կառլսենն է (Նորվեգիա), 2-րդ տեղում 2803 միավորով Վեսելին Տոպալովն է (Բուլղարիա), երրորդ տեղում` 2800 միավորով Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան):

Վլադիմիր Հակոբյանը 2691 միավորով զբաղեցնում է 44-րդ տեղը , Գաբրիել Սարգսյանը` 61-րդ տեղը (2673 միավոր):

Կանանց շարքում Լիլիթ Մկրտչյանը 30-րդ տեղում է (2468 միավոր), Էլինա Դանիելյանը` 52-րդ (2431) և Լիլիթ Գալոյանը` 78 (2384): Կանանց վարկանիշային ցուցակում առաջատարը 2682 միավորով Յուդիթ Պոլգարն է (Հունգարիա):