Հայաստանում կբացվի Ռելատիվիստիկ աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի մասնաճյուղը

PanARMENIAN.Net - Այս օրերին Հայաստանում է Իտալիայի Ռելատիվիստիկ աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի պատվիրակությունը: Կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ռեմո Ռաֆֆինին, պրոֆեսորներ Գրիգորի Վերեշչագինը, Մասսիմո Դելլա Վալլեն ՀՀ ԳԱԱ-ի հետ բանակցություններ են վարում Հայաստանում Ռելատիվիստիկ աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի տարածաշրջանային մասնաճյուղ հիմնելու ոււղղությամբ: Հայաստանյան մասնաճյուղում նախատեսվում է դասընթացներ կազմակերպել Հայաստանի, արաբական երկրների, Մերձավոր Արևելքի, Պարսկաստանի, Թուրքիայի, Չինաստանի աստղաֆիզիկոսների համար:

2009թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ ԳԱԱ-ի և Ռելատիվիստիկ աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր, որը նախատեսում է կադրերի վերապատրաստում, թրեյնինգների կազմակերպում, համատեղ հետազոտությունների անցկացում: Պայմանագրի շրջանակներում Հայաստանից մեկ ասպիրանտ արդեն գործուղվել է Իտալիա, լսել է դասախոսություններ, մասնակցել կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերին: Այցի շրջանակներում պատվիրակության անդամներն այցելելու են Բյուրական և հանդես են գալու գիտական հաղորդումներով, հաղորդում է ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---