ԵՀՄՖ. Հիլարի Քլինտոնի այցի գլխավոր նպատակը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը կյանքի կոչելն է

ԵՀՄՖ. Հիլարի Քլինտոնի այցի գլխավոր նպատակը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը կյանքի կոչելն է

PanARMENIAN.Net - «ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Թուրքիայի ակտիվ աշխատանքների շնորհիվ որոշում է կայացվել Արցախի ազատագրված տարածքների շուտափույթ հանձման վերաբերյալ»,-հայտարարել է Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը` վերլուծելով Մինսկի խմբի համանախագահների հայտարարության շուրջ արձագանքները: «Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի երկու շրջանների վերադարձը սկսվելու է մոտակա ժամանակներում, որին հաջորդելու է երեք շրջանների արագ հանձնումը և հինգ տարի հետո վերջին երկու շրջանների հանձնումը, որից հետո որոշվելու է Արցախի կարգավիճակը: Հայկական ԱԳՆ-ը հիմնականում կատարում է հայտարարություններ Արցախի կարգավիճակը ռեֆերենդումով որոշելու պայմանավորվածության շուրջ` չնշելով ազատագրված տարածքների վերադարձի հետ կապված իր պահանջների մասին: Ելնելով ԱԳ նախարար Է. Նալբանդյանի ԱՄՆ-ի Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հայտարարության շուրջ դրական արձագանքից, նորից գալիս ենք այն եզրակացությանը, որ ՀՀ ԱԳՆ-ը տրամադրված է ազատագրված տարածքների վերադարձմանն` Արցախի անկախության շուրջ միջազգային ուժերի երաշխիքների ապահովման պայմաններում»,-ասվում է կազմակերպության մամլո հաղորդագրության մեջ:

ԵՀՄՖ-ի նախագահությունը խիստ կասկած է հայտնում այդպիսի երաշխիքի ռեալ գույության շուրջ: Մոտակա օրերին Հարավային Կովկաս ժամանող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնի այցն ունի մի շարք կարևոր նպատակներ: Կարևորագույն նպատակը Հարավային Կովկասի երկրներին Իրանի շուրջ ԱՄՆ-ի քաղաքականության խիստ կոշտացմանը նախապատրաստելն է, որի համար նրան անհրաժեշտ է լուծել երկու գերխնդիր` արդյունքի բերել արցախյան խնդրի լուծման վերջին տարբերակը (երեք նախագահների հայտարարությանը համապատասխան) և վերակնեդանացնել «ՙհայ-թուրքական արձանագրություններ»:

ԵՀՄՖ-ի նախագահությունը հորդորում է ՀՀ ԱԳՆ-ին այս երկու հարցերում ցուցաբերել կոշտ դիրքորոշում` պատճառաբանելով, որ անհնարին է.ա. արցախյան խնդրի քննարկումները շարունակել առանց Արցախի մասնակցության, բ. արձանագրությունների շուրջ աշխատանքները շարունակել առանց սրբագրման, քանի որ այնտեղ տեղ գտած նախապայմաններին դեմ է ողջ աշխարհասփյուռ հայ ժողովուրդը, ասվում է ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---