1 հուլիսի 2010 - 18:46 AMT
ՀՀ վարչապետ. Հորդառատ տեղումները աննախադեպ իրավիճակ են ստեղծել հանրապետությունում

ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից 3,5 մլրդ դրամ է հատկացրել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը` բնածին և տարերային աղետների հետևանքով սողանքի ենթարկված և փլուզված ճանապարհահատվածների հիմնանորոգման, տեխնիկական հսկողության, հեղինակային հսկողության և նախագծային աշխատանքի կատարման համար: «Հորդառատ տեղումները աննախադեպ իրավիճակ են ստեղծել հանրապետությունում»,- հուլիսի 1-ին կայացած կառավարական նիստում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա ուշադրություն է հրավիրել նաև կատարվող աշխատանքի որակի վրա, միաժամանակ նշելով ամռան բարենպաստ եղանակն արդյունավետ օգտագործելու և տարերքի հետևանքը հնարավորինս արագ վերացնելու կարևորությունը: