1 հուլիսի 2010 - 18:55 AMT
ՀՀ կառավարությունը 113 մլն դրամ է հատկացրել մարզերի դպրոցների վերականգնման համար

ՀՀ կառավարությունը հուլիսի 1-ի նիստի ժամանակ փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը և 113,000.0 հազար դրամ հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` ՀՀ մարզերում 2010թ. մարտի 15-ին և 16-ին տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով դպրոցական շենքերի տանիքներին պատճառված վնասի վերականգնման նպատակով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը խիստ կարևորել է նշված աշխատանքները մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը` սեպտեմբերի 1-ը ավարտելու անհրաժեշտությունը։