ՀՀ կառավարությունը խթանում է երկրի մարզերում նոր աշխատատեղերի ստեղծումը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը թույլատրել է «Արարատ գրուպ» ՍՊԸ կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված այդ ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014թ. մայիսի 5-ը: Հանքային ջրերի և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրություն կազմակերպելու նպատակով հիշյալ ընկերությունը ՀՀ տարածք է ներմուծել ժամանակակից տեխնիկա և տեխնոլոգիա, կատարել մոտ 5 մլն ԱՄՆ դոլար ներդրում` Արտաշատ քաղաքում կառուցելով շենքեր և շինություններ:

Մինչև տարեվերջ կկատարվի ևս 22 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում` դրա ընդհանուր թիվը հասցնելով 27 մլն դոլարի: Արդյունքում ակնկալվում է ստեղծել մինչև 220, հետագայում` ևս նույնքան աշխատատեղ: Կառավարության այս որոշումը կայացվել է ՀՀ օրենսդրությանը համապատասխան` հաշվի առնելով տարածքային համաչափ զարգացման անհրաժեշտությունը, մարզերում նոր աշխատատեղերի ստեղծման կարևորությունը:

 Ուշագրավ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
---