Հայաստանի Կենտրոնական բանկը երկու գիրք է հրատարակել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը 2010 թվականի մայիս և հունիս ամիսներին հրատարակել է «Հայաստանի տնտեսությունը միջազգային գնահատումներում» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանխատեսման և քաղաքականության վերլուծության համակարգը» գրքերը, հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Առաջին գրքում ներկայացված են Հայաստանի տնտեսության 1993-2009թթ. զարգացումների վերաբերյալ միջազգային ֆինանսական կառույցների և օտարերկրյա անկախ հետազոտական կազմակերպությունների գնահատականները (ինդեքսները, վարկանիշերը): Իսկ երկորդ գրքում հանգամանալից ներկայացված է գնաճի նպատակադրման ռազմավարության ներքո ԿԲ կողմից դրամավարկային քաղաքականության իրականացման ողջ գործընթացը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---