2 հուլիսի 2010 - 14:58 AMT
Հարցում. Հայաստանում հարցվածների 43 տոկոսը կարծում է, որ կառավարությունը խեղաթյուրում է ճգնաժամի մասին տեղեկատվությունը

Հայաստանում հարցվածների 43 տոկոսը կարծում է, որ երկրի կառավարությունը խեղաթյուրում է տնտեսական ճգնաժամի մասին տեղեկատվությունը, որպեսզի հասարակության մեջ խուճապ և բողոքի ակցիաներ չառաջացնի, ընդ որում 2009-ի ապրիլին այդ կարծիքին էր հարցվածների 60 տոկոսը: Այդ մասին ասվում է Մարքեթինգի հայկական ասոցիացիայի զեկույցում:

Ընդ որում, հարցվածների 25 տոկոսը կարծում է, որ տեղեկատվությունն օբյեկտիվ է և այն բավարար է տեղի ունեցածի մասին իմանալու համար, 18 տոկոսը կարծում է, որ ճգնաժամի նշանակությունը չափազանցվում է հանապազօրյա այլ խնդիրներից ուշադրությունը շեղելու համար, 12 տոկոսը կարծում է, որ կառավարությունը խեղաթյուրում է տեղեկատվությունը, քանի որ նա արդյունավետ հակաճգնաժամային քաղաքականություն ունի, իսկ 2 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Այն հարցին, թե ինչպիսի խոսքեր են առավել դիպուկ բնութագրում վերաբերմունքը գոյություն ունեցող իշխանության նկատմամբ, հարցվածների 33 տոկոսը պատասխանել է` «անվստահություն», 5 տոկոսը` «ատելություն», 29 տոկոսը` «անտարբերություն», 18 տոկոսը` «հարգանք», 10 տոկոսը` «աջակցություն», 2 տոկոսը դժվարացել է պատասխանել: