Սերգեյ Միրոնով. Ռուսաստանը խաղաղապահ զորքեր չի մտցնի Ղարաբաղ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը խաղաղապահ զորքեր չի մտցնի Ղարաբաղ, դա երկու կողմերի խնդիրն է` Հայաստանի և Ադրբեջանի, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Սերգեյ Միրոնովը:

«Կա հետաքրքիր ձևաչափ, երբ հանդիպում են Ադրբեջանի և Հայաստանի նախագահները Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ: Հուսով եմ, որ այդպիսի ձևաչափը կշարունակվի»,- ասել է Միրոնովը, նշելով, որ Ռուսաստանն այդ բանակցություններում դրական դեր է կատարում: Միաժամանակ նա նշեց, որ երբ կողմերը պայմանավորվեն, Մոսկվան հանդես կգա որպես այդ պայմանավորվածություններին հետևող երաշխավոր, հաղորդում է «Ռոսբալտը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---