Միջագետքի քաղաքակրթությունն իր սկիզբն առնում է Հայաստանից 2 հուլիսի 2010 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Շենգավիթի պեղումների ժամանակ հայտնաբերված եզակի գտածոները հաստատում են, որ Հայաստանը մետաղագործության, ոսկերչության, գինեգործության ու ձիաբուծության հայրենիքն է: Ամեն ինչ ապացուցում է, որ մ.թ.ա 4-3 հազար տարի առաջ Հայաստանը զարգացած պետություն է եղել, բացառիկ մշակույթի կրող: Նման եզրակացության է հանգել այդ հինավուրց բնակատեղին ուսումնասիրող հնագետների խումբը: Պեղումներն անց է կացնում հայ-ամերիկյան հնագիտական գիտարշավը: «Օրինակ, Շենգավիթի տարածքում հայտնաբերված ապակյա ուլունքներն իրենց որակով գերազանցում են Եգիտոսում հայտնաբերվածները: Իսկ այդ տարածքում հայտնաբերված ձիերի ոսկորների քանակը գերազանցել է հետազոտողների բոլոր ակնկալիքները: Այդ առնչությամբ, գերմանացի հնեակենդանաբան Հանս Պիտեր Ուերթմանը հայտարարել է, որ այդ քանակությամբ ձիերի ոսկորներ նա չի տեսել ողջ Հին Արևելքում: Արհեստանոցներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ քարե գործիքներ: Իսկ պղնձագործության հետքերը թույլ են տալիս դատել այն մասին, որ Հայաստանում կանոնավոր բրոնզի արտադրություն կար»,- հուլիսի 2-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Հակոբ Սիմոնյանը: «Դա միայն սկիզբն է: Մեզ դեռևս բազում անակնկալներ են սպասում»,-հավելել է նա: Իր հերթին մարդաբանության բաժնի ղեկավար, Փենսիլվանիայի համալսարանի դասախոս Միշել Ռոտմանը հայտարարեց, որ ամեն ինչ վկայում է այն մասին, որ մոտավորապես մ.թ.ա 3-րդ հազարամյակում Շենգավիթի մշակույթը տարածվեց հին աշխարհով մեկ: «Այն ամենն, ինչ կարողանում էին անել Միջագետքում, դուրս է եկել Հայաստանից: Հայաստանն է հին աշխարհի քաղաքակրթությունների խճանկարի բացակայող տարրը: Շենգավիթը լրացրեց այն բոլոր թերի օղակները, որոնց մենք բախվում ենք Միջագետքի հին մշակույթն ուսումնասիրելիս»,-հավելել է Ռոտմանը: Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մտադիր են զրկել ավագանու մանդատից Նախատեսվում է մանդատից զրկել ևս 2 անդամի |