2 հուլիսի 2010 - 16:15 AMT
Հովհաննես Իսոյանը 2-րդ տեղն է գրավել շիդոկան կարատեի աշխարհի առաջնությունում

Ալեքսանդրուպոլիսում (Հունաստան) ընթացող շիդոկան կարատեի աշխարհի առաջնությունում հայ մարզիկ Հովհաննես Իսոյանը (70 կգ ք/կ) գրավել է 2-րդ տեղը: Հայաստանը ներկայացնում էր նաև Բաբկեն Շագալյանը (90 կգ ք/կ): Առաջնությանը մասնակցել են 38 երկրների ներկայացուցիչներ:

«Ես մրցել եմ 3 մարզիկների հետ, սակայն ամենածանրն ուկրաինացու հետ մենամարտն էր: Կարող էի հաղթել նաև եզրափակչում, սակայն մրցավարները նախապատվությունը տվեցին հույն մարզիկին»,-ասել է Իսոյանը:

Ըստ Հայաստանի շիդոկան կարատեի ֆեդերացիայի նախագահ Հուսիկ Միրզիկյանի, օգոստոսի 7-8-ին Հայաստանում տեղի կունենա միջազգային մրցաշար, որին կմասնակցեն Իրանի, Վրաստանի, Բուլղարիայի ու Հունաստանի ներկայացուցիչները: