2 հուլիսի 2010 - 16:25 AMT
«ԱրմենՏել» ընկերությունը գործարկում է «Ազատ շփում +» սակագնային փաթեթը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ֆիզիկական անձանց համար նախատեսված «Ազատ շփում +» սակագնային փաթեթի գործարկման մասին:

Յուրաքանչյուր ամիս «Ազատ շփում +» սակագնային փաթեթի բաժանորդներին կտրվի 1000 րոպե Beeline ցանցի ներսում, ինչպես նաև 100 րոպե Հայաստանի և ԼՂՀ -ի այլ բջջային օպերատորների հեռախոսահամարներին զանգեր կատարելու համար 0 դրամ սակագնով: Տրամադրված րոպեների սպառվելուց հետո Հայաստանի և ԼՂՀ-ի բջջային օպերատորների հեռախոսահամարներին կատարված զանգերը կտարիֆիկացվեն 39 դրամ/ րոպե սակագնով: «Ազատ շփում +» սակագնային փաթեթի միացման արժեքը 1000 դրամ է, իսկ ամսական բաժանորդավճարը` 5500 դրամ:

«Ընդառաջելով հաճախորդների ցանկություններին «ԱրմենՏել» ընկերությունը գործարկում է առավել հաջողված կանխավճարային սակագնային փաթեթների հետվճարային տարբերակները: Դա հնարավորություն է ընձեռում մեր բաժանորդներին ընտրելու ոչ միայն սակագանային փաթեթը այլ նաև վճարման ձևը»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Այն բաժանորդները, ովքեր ձեռք են բերում «Ազատ շփում +» սակագնային փաթեթը կարող են ընտրել «գեղեցիկ համար» վճարելով դրա արժեքը 10 ամիսների ընթացքում:

Հայաստանի և ԼՂՀ-ի ֆիքսված ցանցի հեռախոսահամարներին կատարված զանգերը «Ազատ շփում +» սակագնային փաթեթում տարիֆիկացվում են 39 դրամ/ րոպե սակագնով: Beeline ցանցի ներսում SMS հաղորդագրության արժեքը 9 դրամ է, իսկ այլ օպերատորների, այդ թվում միջազգային օպերատորների ցանցի հեռախոսահամարին ուղարկված մեկ հաղարդագրությունը 20 դրամ, ասվում է ընկերության մամլ հաղորդագրության մեջ: