Հուլիսի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել 2 հուլիսի 2010 - 19:50 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցեցին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում և Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում` «Եվրանեսթում» ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունները: Խորհրդակցության ժամանակ ԱԺ նախագահը նշեց, որ նման ձևաչափով հանդիպման նպատակն է քննարկել եվրոպական խորհրդարանական կառույցներում ԱԺ պատվիրակությունների աշխատանքը, նպաստել համակարգված քաղաքականության մշակմանը Հայաստանի համար կարևորագույն հարցերում, լսել առաջարկներ, տեսակետներ աշխատանքները առավել արդյունավետ և գործնական դարձնելու նպատակով: Պատվիրակությունների ղեկավարներ Դավիթ Հարությունյանը, Արամ Սաֆարյանը և Վահան Հովհաննիսյանը խոսեցին կատարված աշխատանքի մասին, տեսակետներ հայտնեցին և առաջարկներ ներկայացրին պատվիրակությունների գործունեությունը ավելի արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ, կարևորեցին ՀՀ ԱԺ -ԱԳՆ համագործակցված աշխատանքի անհրաժեշտությունը: Քննարկման ընթացքում պատվիրակությունների անդամները առաջարկներ ներկայացրին հետագա անելիքների վերաբերյալ: Ամփոփելով խորհրդակցությունը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ նման ակտիվ և շահագրգիռ քննարկումները անպայման դրական արդյունք կունենան և հավաստեց, որ բոլոր կարևոր առաջարկությունները կներկայացվեն ՀՀ Նախագահին: Հովիկ Աբրահամյանը կարևորեց խորհրդարանական բոլոր ուժերի միասնական աշխատանքը և առաջարկեց յուրաքանչյուր խորհրդարանական վեհաժողով մեկնելուց մեկ շաբաթ առաջ իր ղեկավարությամբ կազմակերպել քննարկում պատվիրակությունների անդամների և ԱԳՆ ներկայացուցչի մասնակցությամբ: ԱԺ նախագահի համոզմամբ խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմամբ և համատեղ աշխատանքով հնարավոր կդառնա բարձրացնել միջազգային կառույցներում ԱԺ պատվիրակությունների աշխատանքի արդյունավետությունը, դիմակայել արտաքին մարտահրավերներին, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա Գաֆարովան՝ Սիմոնյանի հետ հանդիպման մասին․ Խոսել ենք խաղաղ գործընթացից Այդ մասին նա խոսել է Ադրբեջանի խորհրդարանի նիստում |