ՀՀ կառավարությունը հաստատել է Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման իրականացման ծրագրի տարեկան ծախսերի նախահաշիվը

ՀՀ կառավարությունը հաստատել է Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման իրականացման ծրագրի տարեկան ծախսերի նախահաշիվը

PanARMENIAN.Net - Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը։

Օրակարգով նախատեսված առաջին հարցով Խորհուրդը քննարկել և հաստատել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առաջին տրանշի շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկողության և երկրորդ տրանշի մանրամասն ինժեներական նախագծի պատրաստման աշխատանքներն իրականացնող ընկերության ընտրության ցուցակը։- Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ֆելիքս Փիրումյանը զեկուցել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 2-րդ փուլի` Աշտարակ-Թալին ճանապարհի օտարվող հողի և գույքի ճշգրտման և գնահատման տեխնիկական առաջադրանքի վերաբերյալ, որը Խորհուրդն ընդունել է ի գիտություն։ Վարչապետը հանձնարարել է Ծրագրի իրականացման կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենին հստակեցնել տեխնիկական առաջադրանքի որոշ ձևակերպումներ` համագործակցելով Արդարադատության նախարարության հետ։ Խորհուրդն ի գիտություն է ընդունել նաև Ասիական զարգացման բանկի 2010 թ. մայիսի 28-հունիսի 4-ը Երևանում իրականացված առաքելության կողմից պատրաստված Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի (տրանշ 1 և տրանշ 2) Հուշագրի մասին զեկույցը։ Առաքելության շրջանակներում ուսումնասիրվել են Ծրագրի տրանշ 1-ի զարգացումներն ու առաջընթացը և տրանշ 2-ի նախապատրաստման աշխատանքները։

Նիստում քննարկվել և ի գիտություն է ընդունվել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տարեկան ծախսերի նախահաշվի մասին զեկույցը։ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է Ֆինանսների նախարարությանը ֆինանսական միջոցներ տրամադրել ՊՈԱԿ-ին առաջին վեց ամսվա փաստացի ծախսերը վճարելու համար։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---