Auto group. Հայաստանի ավտոշուկան զարգացման հսկայական հեռանկարներ ունի

Auto group. Հայաստանի ավտոշուկան զարգացման հսկայական հեռանկարներ ունի

PanARMENIAN.Net - Առաջին անգամ Երևանում մեկնարկել է AUTO SHOW EXPO-2010 ցուցահանդեսը, որը կանցնի հուլիսի 3-5-ը: «Ցուցահանդեսն արդյունաբերական բնույթ չի կրում, սակայն այն թույլ կտա Երևանի բնակիչներին ծանոթանալ համաշխարհային մեքենաշինության նմուշներին, Հայաստանի ավտոշուկային»,-ցուցահանդեսի բացմանն ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության առևտրի ու արդյունավետ շուկաների վարչության պետ Գագիկ Քոչարյանը:

Ինչպես PanARMENIAN.Net ին է ասել Auto group ընկերության («Կարկոմավտո», «Մուրան») մարքեթինգի բաժնի ղեկավար Աննա Քեշյանը, այս ցուցահանդեսը մի փոքր «աղքատ է», սակայն այն չափազանց կարևոր է, քանի որ Հայաստանում ավտոմեքենաների մեծ պահանջարկ կա և զարգացման մեծ հեռանկարներ:

«Հայաստանի պես նման փոքր շուկայի համար երկրում բավականաչափ ներկայացված են մեքենաշինության հայտնի բրենդերը: Միայն մեր ընկերությունը 15 բրենդ է ներկայացնում»,-ասել է նա: Աննա Քեշյանը գտնում է, որ ոլորտի բոլոր ներկայացուցիչները պետք է նպաստեն նման ցուցահանդեսների կազմակերպմանը Հայաստանում` միջազգային մակարդակին հասնելու համար: «Ցավոք, նման ցուցահանդես առաջին անգամ է կազմակերպվում Հայաստանում, այն դեպքում, երբ մյուս երկրներում դրանք վաղուց են կազմակերպվում և հարուստ ու վառ շոուներ են»,-հավելել է նա:

Ցուցահանդեսում ներկայացված են օրիգինալ ու բացառիկ ավտոցուցանմուշներ: Հիմնական թեմատիկ բաժիններն են ավտոսրահը, մոտոսրահը, տեխնիկական սպասարկումը, ավտոտյունինգը, ավտոմեքենաների վարձույթը, պահեստամասերը, ավտոքիմիան, տրանսպորտը, բեռնափոխադրումները, ուղևորափոխադրումները, ավտոսպասարկումը, ավտովարկավորումը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---