Նիկոլոզ Գիլաուրին բացառում է Ռուսաստան-Հայաստան գազամուղը վաճառելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին հուլիսի 2-ին հերքել է ընդդիմադիր պատգամավորների այն պնդումները, թե Վրաստանի տարածքով անցնող գազատարը վաճառվելու է, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը: Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի կոմիտեն պատրաստել է այն օբյեկտների ցանկը, որոնք չեն կարող վաճառվել, որտեղ չի ընդգրկվել մայրուղային գազատարը: Դրա հիման վրա ընդդիմադիրները գտնում են, որ կառավարությունը մտադիր է վաճառքի հանել այն:

Գիլաուրին ասել է, որ «որոշ ժամանակ անց Լոնդոնի բորսայում կարող է վաճառքի հանվել գազատարի բաժնետոմսերի 10-15 տոկոսը»:

Իր հերթին նախագծի հեղինակ, իրավական կոմիտեի նախագահ Պավլե Կուբլաշվիլին հայտարարել էր, որ «պատճառ չի տեսնում, թե ինչու այդ գազատարը ևս պետք է ցուցակում ընդգրկվի»: Պատգամավորը գտնում է, որ «մասնավոր ընկերությունը ավելի լավ կկառավարի մայրուղին, որն անցնում է Վրաստանի տարածքով»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---