Միջադեպը ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի խախտման ամենալուրջ դեպքն էր վերջին 2 տարում

Միջադեպը ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի խախտման ամենալուրջ դեպքն էր վերջին 2 տարում

PanARMENIAN.Net - Զինված միջադեպերն ու մարդկային զոհերը Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում պետք է դրդեն կողմերին շուտափույթ կարգավորել հակամարտությունը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

«Զոհվածների ընտանիքներն ու նրանց բարեկամները իրավունք ունեն ակնկալելու, որ անիմաստ զոհերը կդրդեն խաղաղ գործընթացի մասնակիցներին օգտվել ստեղծված հնարավորությունից առաջիկա շաբաթներին գործընթացն առաջ մղելու նպատակով»,-ասել է Կասպրշիկը:

Ըստ նրա, միջադեպը ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի խախտման ամենալուրջ դեպքն էր վերջին 2 տարում: Ըստ նրա, ԵԱՀԿ դիտարկումների նպատակը հետաքննություններ անցկացնելը չէ: «Դա պահանջում է կողմերի համաձայնությունն ու համագործակցությունը, ինչպես նաև ավելի լայն լկազորություններով մանդատի տրամադրում և ավելի շատ ռեսուրսներ գրասնեյակի համար: Դրանք նաև չեն դիտարկվում որպես խաղաղապահ գործողություն»,-ասել է նա:

Ըստ Կասպրշիկի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահները աջակցություն են հայտնել նախագահների ջանքերին, որոնք ուղղված են հիմնական սկզբունքների վրա աշխատանքի ավարտին և կոչված են ևս մեկ քայլ կատարելու, որպեսզի հնարավոր լինի մշակել խաղաղ պայմանագրի տեքստը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---