Երևանը հռչակվել է 2012 թվականի Համաշխարհային գրքի մայրաքաղաք

Երևանը հռչակվել է 2012 թվականի Համաշխարհային գրքի մայրաքաղաք

PanARMENIAN.Net - ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ Երևանը հռչակվել է 2012 թվականի Համաշխարհային գրքի մայրաքաղաք: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ըստ նրա, 2012թ. ապրիլի 23-ից մինչև 2013թ. նույն օրը Երևանում կտիրի գրքի տոնահանդեսը: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` նա ասաց, որ այս միջոցառումը Երևանում անցկացնելու համար ներկայացվել է լուրջ փաթեթային ծրագիր : «Պայքարը թեժ էր և դժվար ընտրություններից հետո Երևանը հռչակվեց գրքի մայրաքաղաք»,-ասել է նախարարը:

Իր հերթին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը խոտացավ, որ մինչև 2012 թվականը քաղաքապետարանը կառավարության հետ համատեղ կանի հնարավորը մայրաքաղաքում գործող գրախանութների, գրադարանների և ընթերցասրահների բարեկարգման համար: «Մենք կանենք հնարավոր ամեն ինչ այս միջոցառումը ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար: Հայ ժողովուրդը միշտ էլ տարբերվել է գրքի հանդեպ իր վերաբերմունքով և այս միջոցառումը կօգնի մեր քաղաքացիների շրջանում բարձրացնել գրքի և գրականության հանդեպ հետաքրքրությունը»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---