Ալիևը խնդրել է Քլինթոնին լուծել ղարաբաղյան հիմնահարցը

Ալիևը խնդրել է Քլինթոնին լուծել ղարաբաղյան հիմնահարցը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարոտւղար Հիլարի Քլինթոնն այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Վերջինս հայտարարել է, որ ակնկալում է Վաշինգտոնի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում: Քլինթոնն, իր հերթին, նշել է Ալիևի նշած խնդիրների կարևորությունը Միացյալ Նահանգների համար: Այնուհետև հանդիպումն անցել է փակ դռների հետևում: Լեռնային Ղարաբաղի խնդիրը կդառնա Քլինթոնի և Հայաստանի ղեկավարության բանակցությունների թեման Երևանում, ուր նա կժամանի Բաքվից, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը:

Արևելյան Եվրոպա և Կովկաս կատարած այցի ընթացքում Հիլարի Քլինթոնը եղել է Ուկրաինայում, Լեհաստանում, իսկ երկուշաբթի օրը մտադիր է այցելել Վրաստան:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---