Հիլարի Քլինթոն. Ես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում

Հիլարի Քլինթոն. Ես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում

PanARMENIAN.Net - «Մենք շնորհավորում ենք Ամերիկայի ժողովրդին անկախության օրվա առթիվ: Անկախ Հայաստանի առաջին իսկ օրերից ԱՄՆ-ն եղել է մեր կողքին, և մենք գնահատում ենք այն ողջ ներդրումը, որը դուք ունեցել եք հայ-ամերիկյան կապերի զարգացման և ամրապնդման գործում»,- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Իր հերթին, Հիլարի Քլինթոնը նշել է, որ իր համար շատ ուրախալի է գտնվել Հայաստանում: «Այսօր ԱՄՆ-ն նշում է անկախության 234-րդ տարելիցը, և մենք գիտենք դրա գինը: Հայաստանը հարուստ պատմության և հեռանկարային ապագայի տեր երկիր է: Հայերը մեծ ներդրում են ունեցել Միացյալ Նահանգների զարգացման գործում, և ես վստահ եմ, որ մեր հետագա համագործակցությունն արդյունավետ կլինի»,- ընդգծել է Հիլարի Քլինթոնը, հավելելով, որ նա գոհ է նախագահ Սերժ Սարգսյանի ընդունելությունից և հատկապես տպավորիչ էր ԱՄՆ դրոշով մեծ տորթը:

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ հայկական կողմի հետ բանակցությունների ժամանակ քննարկվել են ժողովրդավարությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանի ու ԱՄՆ-ի հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---