Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորման սկզբունքները մնում են անփոփոխ և հիմնված են Հելսինկյան ակտի վրա. ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգի ինքնորոշման իրավունք: Այդ մասին Երևանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն պատրաստ է օգնել կողմերին հանգել խաղաղ համաձայնության: «Դա դժվար է, բայց` հասանելի: ԵԱՀԿ Մինսկի խումբը շատ ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ: Բացի համանախագահների վերջին հայտարարությունից, թե հայկական, թե ադրբեջանական կողմերն ընկալում են, որ այլ ուղի չկա: Սանկտ Պետերբուրգում ընթացել են շատ լուրջ բանակցություններ նախագահներ Սարգսյանի և Ալիևի միջև: Մենք առաջընթացի հույս ունենք», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Միաժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը բազմիցս անհանգստություն է հայտնել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու փորձի նկատմամբ: «Մենք ասել ենք երկու նախագահներին. ուժն անընդունելի է, և ԱՄՆ-ը, ինչպես և համանախագահները դատապարտում են վերջին միջադեպը, որի ընթացքում զինծառայողներ են մահացել: Մենք կոչ ենք անում կողմերին հետևել հրադադարի ռեժիմին: Այդ ռեժիմի խախտումը միայն հետաձգում է խաղաղ գործընթացը, որն այլընտրանք չունի»,- ընդգծել է Հիլարի Քլինթոնը:

Իր հերթին, ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ նալբանդյանը նշել է, որ հուլիսի 16-ին Աստանայում ոչ պաշտոնական գագաթնաժողովում բանակցություններ կընթանան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---