5 հուլիսի 2010 - 14:18 AMT
Ֆելիքս Թոխյան. Հայաստանում դեռևս չի ձևավորվել սահմանադրական մշակույթը

Հայաստանի պետական մարմինները միշտ չէ, որ կատարում է են սահմանադրության պահանջները: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը: Ըստ նրա, դա մեկ կենտրոնից ղեկավարվող գործընթաց չէ, դա սահմանադրական մշակույթի բացակայության հետևանք է:

«Սահմանադրական մշակույթի ձևավորման հարցում շատ կարևոր է, որ ցանկացած քաղաքացի ու պաշտոնյա հասկանա սահմանադրության կարևորությունը: Ներկայումս Հայաստանում Սահմանադրության ամենախախտվող դրույթը 3-րդ հոդվածն է`այն է, որ մարդը բարձրագույն արժեք է սահմանվում»,-ասել է Թոխյանը: Նրա խոսքերով, դրա մեղավորը բոլորս ենք, քանի որ հասարակ մարդն էլ իր իրավունքների պաշտպանության գործում բավական իներտ է:

Խոսելով հարևան երկրների սահմանադրական մշակույթյի մասին` Սահմանադրական դատարանի անդամը նշել է, որ Ադրբեջանում վերջին սահմանադրական փոփոխություններից հետո գրանցվել է հետընթաց, քանի որ այնտեղ հիմա գործում է միանձնյա նախագահի իշխանությունը: «Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա նա մոտավորապես նույն վիճակում է, ինչ Հայաստանը»,-ասել է Թոխյանը: