5 հուլիսի 2010 - 15:08 AMT
Թուրքիան պատրաստ է կարգավորել Իսրայելի հետ հարաբերությունները, եթե վերջինս ներողություն խնդրի

Թուրքիան պատրաստ է կարգավորել Իսրայելի հետ հարաբերությունները, եթե վերջինս ներողություն խնդրի մայիսի 31-ին իսրայելյան զինվորականների հետ բախման ժամանակ զոհված թուրք քաղաքացիների համար: Այդ մասին, թուրքական մամուլի հաղորդմամբ, հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Հակառակ դեպքում, նախարարի խոսքով, երկու երկրների միջև հարաբերությունները կխզվեն:

Իսրայելի կառավարության ներկայացուցիչ Իգալ Պալմորն ի պատասխան հայտնել է, որ Իսրայելը «մտադիր չէ ներողություն խնդրել այն բանի համար, որ պաշտպանվել է», հաղորդում է Ազատություն ռադիոկայանը:

Մայիսի 31-ին Գազայի ափերի մոտ իսրայելյան զինվորականները կանգնեցրին հումանիտար բեռներով թուրքական նավերը: Բախման ժամանակ զոհվեցին նավերից մեկի 9 պաղեստինամետ ակտիվիստներ` հիմնականում Թուրքիայի քաղաքացիներ: