5 հուլիսի 2010 - 17:30 AMT
Նաիրա Զոհրաբյանը դրական է գնահատել Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հայաստան կատարած այցի շրջանակներում ևս մեկ անգամ հաստատվեց ՀՀ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, որի մասին ընդգծեց նաև Քլինթոնը, ասելով, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Հելսինկյան ամփոփիչ ակտի սկզբունքների` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի չկիրառման և տարածքային ամբողջականության հիման վրա: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանի խոսքով, Հիլարի Քլինթոնի դրած շեշտերը ևս մեկ անգամ հաստատում են հայկական կողմի դիրքորոշման ճշգրտությունը և՛ ղարաբաղյան կարգավորման, և՛ հայ-թուրքական գործընթացի հարցում: Ընդհանուր առմամբ ես Հիլարի Քլինթոնի այցը գնահատում եմ որպես դրական և կառուցողական»,- ասել է Զոհրաբյանը: