«Վերին Լարս» ՀԱԿ-ում Duty free-ի խանութներ կբացվեն

«Վերին Լարս» ՀԱԿ-ում Duty free-ի խանութներ կբացվեն

PanARMENIAN.Net - Վրացական իշխանությունները նախատեսում են «Վերին Լարս» հսկիչ անցումային կետի տարածքում կառուցել մաքսազերծ մանրածախ առևտրի գոտի (Duty free):

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հրամանագրով մաքսազերծ առևտուրը կթույլատրվի մաքսային կետի 500-մետրանոց սահմանամերձ գոտում:

Այս հարցը կառավարությունը պետք է քննարկեր հուլիսի 3-ի նիստի ժամանակ, բայց այն հետաձգվել էր, հաղորդում է Business Գրուզիան:

«Վերին Լարսը» բացվել է 2010-ի մարտի 1-ին: Դա Վրաստանի և Ռուսաստանի միջև առաջին դիվանագիտական համաձայնությունն է Շվեյցարիայի դեսպանատան միջնորդությամբ:

Ըստ համաձայնագրի, կետը բաց կլինի ամեն օր մարտի 1-ից նոյեմբերի 1-ը ժամը 06:00- 22:00, իսկ նոյեմբերի 1-ից մարտի 1-ը` ժամը 07:00-19:00:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---