Նանա Ձագնիձեն դարձավ ՖԻԴԵ-ի Գրան պրիի հաղթող

Նանա Ձագնիձեն դարձավ ՖԻԴԵ-ի Գրան պրիի հաղթող

PanARMENIAN.Net - Ջերմուկում ավարտվեց ՖԻԴԵ-ի շախմատի կանանց Գրան պրիի 4-րդ մրցաշարը, որի հաղթողը դարձավ Նանա Ձագնիձեն (Վրաստան): Նա առաջատար էր ողջ մրցաշարի ընթացքում: 11 հնարավոր միավորից նա հավաքեց 9 միավոր:

Լիլիթ Մկրտչյանը վերջին տուրում ոչ ոքի խաղաց Բաիրա Կովանովայի (Ռուսաստան) հետ և, միավորներ կորցնելով, զբաղեցրեց 4-րդ տեղը: Էլինա Դանիելյանն այդ տուրում կարողացավ հաղթել Տատյանա Կոսինցևային (Ռուսաստան): Նա հավաքեց 6.5 միավոր և զբաղեցրեց 3-րդ տեղը` Մկրտչյանից առաջ անցնելով միայն լրացուցիչ արդյունքներով: Կոսինցևան 7.5 միավորով 2-րդ տեղում է:

Մրցաշարի հաղթողը ստացավ 6500 եվրո, դրամական պարգևներ են ստացել նաև բոլոր շախմատիստուհիները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---