Երևանում բացվել է PostBank-ի առաջին բաժանմունքը

PanARMENIAN.Net - «Հայփոստ» ՓԲԸ Հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ը սկսում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի գործունեության արդիականացման նոր փուլը: Փոստային բաժանմունքներում ավանդական փոստային ծառայություններից բացի հանրությանը կառաջարկվի փոստբանկային ծառայություններ, ինչպես նաեւ ֆաքսիմիլային կապ, պատճենահանում, տպագրություն և ինտերնետային կապ: Նոր փուլը մեկնարկում է Երևանի Բաղրամյան 23 հասցեում գործող «Հայփոստի» թիվ 19 նորացված` հարմարավետ բաժանմունքի բացմամբ, հաղորդում է «Հայփոստի» մամլո ծառայությունը: «Կոնվերս բանկ» ՓԲԸ և «Հայփոստ» ՓԲԸ համագործակցության պայմանագրի շրջանակներում կմատուցվեն փոստբանկային հետևյալ ծառայությունները. խնայողական և ավանդային հաշիվների բացում, արտարժույթի փոխարկում, կանխիկ գործառնություններ, փոխանցումներ` արագ փոխանցման համակարգերով, դեբետային պլաստիկ քարտեր` ԱրՔա, MasterCard, VISA տրամադրում և սպասարկում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---